Քաղաքականություն

Իշխան Սաղաթելյանի փաստաբանակն թիմը հայտարարություն է տարածել

Իշխան Սաղաթելյանի փաստաբանակն թիմը հայտարարություն է տարածել

Ծանոթացանք Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջով ներկայացված մեղադրանքին։ Վաղուց արդեն քաղաքական պատճառ ու նպատակ ունեցող քրեական վարույթների մասին իրավաբանական դատողությունները կորցրել են իրենց իմաստը։ Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Իշխան Սաղաթելյանի փաստաբանակն թիմը։


«Այս արձագանքն էլ գուցե չկատարեինք, թե երեկվանից միացված չլիներ քարոզչամեքենան, որը քաղաքական գործերի անբաժան ուղեկիցն է։


«Օդից ընկած» այս գործը պետական մարմնի ու քաղաքացու միջև ընթացող սովորական վարչաիրավական հարաբերություններին հանցանքի տեսք տալու մասին է։


Առաջին անգամ ենք հանդիպում իրավիճակ, երբ համապատասխան հայտարարագիր ներկայացրած մարդուն, ներկայացնելուց մեկ ամիս անց որոշեն մեղադրել այդ հայտարարագիրը չներկայացնելու մեջ։


Առաջին անգամ ենք հանդիպում իրավիճակի, երբ պետական մարմի առջև որոշակի գույքի գտնվելու վայրը բացահայտող մարդուն մեղադրեն այդ գույքը թաքցնելու մեջ։


Այսքանից հետո, կարծում ենք, ավելորդ է պատմել, որ այս աղմուկի համար հիմք դարձած 60 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի գոյության մասին պետական մարմինները երբեք չէին տեղեկանա, եթե Իշխան Սաղաթելյանը ժամանակին, օրենքով սահմանված կարգով այն չհայտարարագրեր, չէին իմանա նաև գումարի գտնվելու վայրը, եթե այդ մասին գրավոր չիրազեկեր Իշխան Սաղաթելյանը։


Հ.Գ. համապատասխան քաղաքական հրահանգները եղել են հրապարակային, լսել ենք բոլորս, կատարում են հասցեատերերը...»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250