Պայթյnւն Վարդաշեն թաղամասի շենքերից մեկում. հիվանդանոց է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա
Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում ոստիկանները պարզել են, որ 1,5 տարեկան աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել Վարդաշեն թաղամասի շենքերից մեկից։
Հիվանդանոցում երեխայի հարազատները հայտնել են, որ իրենց շենքի 5-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն, ապա ծուխ է լցվել, ինչից հետո երեխայի և ընտանիքի անդամների մոտ դիտվել է հազ, թուլություն։
Երեխան նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հոսպիտալացվել է թունաբանական կլինիկա։
Լրատվականի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այն բնակարանը, որտեղից երեխան հոսպիտալացվել է, գտնվում է շենքում, որը գազաֆիկացված չէ։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի տարածքում մեկուկես ժամում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ
Վերջին մեկուկես ժամվա ընթացքում մինչև 6,7 մագնիտուդով առնվազն 12 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ , վ...
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի...
Փաշինյանը խոսել է գետն ընկած քույրերի մասին
Լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձ է կատարվել Փամբակում քույրերի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքին և վտանգավոր տարածք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. կան տուժածներ
Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը: Տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քաղաքագետ Գագիկ...