Սպորտ
Որ երկիրն է աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը
Opta վերլուծական հարթակը թարմացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումները՝ հաշվի առնելով խմբային փուլի առաջին երկու տուրերի արդյունքները։
Թարմացված գնահատականներով՝ Մունդիալի գլխավոր ֆավորիտը Արգենտինայի ազգային հավաքականն է։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հաղթել է անցկացրած երկու հանդիպումներում և արդեն ապահովել է տեղը մրցաշարի փլեյ-օֆֆում։
Ստորև ներկայացված է ԱԱ-2026-ի հաղթողի կոչման գլխավոր հավակնորդների տասնյակը՝ ըստ Opta-ի հաշվարկների․
Արգենտինա – 15,6 տոկոս
Ֆրանսիա – 15,1 տոկոս
Իսպանիա – 12,8 տոկոս
Անգլիա – 10,6 տոկոս
Գերմանիա – 6,6 տոկոս
Պորտուգալիա – 5,3 տոկոս
Նորվեգիա – 5,2 տոկոս
Բրազիլիա – 5 տոկոս
Նիդերլանդներ – 4,3 տոկոս
ԱՄՆ – 4 տոկոս