Էբոլայի բռնկումը սրվում է․ ռիսկը գնահատվում է բարձր. ԱՀԿ
Էբոլա համաճարակի տարածման արագությունը գերազանցում է արձագանքման միջոցառումների արդյունավետությունը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Համաճարակը շարունակում է աճել։ Էբոլայի տարածման տեմպը գերազանցում է դրա դեմ պայքարի միջոցառումների ներդրման տեմպին», - ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։
ԱՀԿ-ի տվյալներով ՝ մինչ օրս հաստատվել է վարակի 1094 դեպք, որից 277-ը՝ մահվան ելքով։
Գեբրեյեսուսը նշել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից Ֆրանսիա վերադարձած բժշկի դեպքը, որի մոտ Էբոլա էր ախտորոշվել, ընդգծում է բժշկական անձնակազմի շրջանում վարակի վտանգը։ Նա ասաց, որ համաճարակի սկզբից ի վեր վարակվել է 82 բժշկական աշխատող։
ԱՀԿ-ի ղեկավարը շեշտել է համաճարակին արձագանքման մասշտաբները մեծացնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ վարակվածների բուժման և մեկուսացման կենտրոնները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Էբոլայի բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ, որը վտանգ է ներկայացնում այլ երկրների համար: ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...
Լսել են, որ երեխան գետի մեջ գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. մանրամասներ
Հենց առաջին պահից, որ երեխան գետն է ընկել, դեռ նույնիսկ շտապօգնություն չէր եկել, անհայտ էր, թե երեխայի մայրն ով է, մարդ...
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...