Ավելացել է արտերկրից դրամական փոխանցումների ծավալը
2023 թվականի հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 2 տրիլիոն 43․3 մլրդ դրամ, ինչը 82.8 մլրդ դրամով կամ 4․2 %-ով ավել է 2022թ. համապատասխան ցուցանիշից: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
«2023թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր է փոխանցվել 1 տրիլիոն 459 մլրդ դրամ, ինչը 469․2 մլրդ դրամով կամ 47․4 %-ով ավել է 2022թ. համապատասխան ցուցանիշից։
2023թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 584․4 մլրդ դրամ, ինչը 386,3 մլրդ դրամով կամ 39․8%-ով պակաս է 2022թ. համապատասխան ցուցանիշից»,-գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի շուկա մուտք կգործի միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ. փոխնախարար
Միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ 2024 թվականին իրենց ներկայացուցչությունները կբացեն Հայաստանում։ Այս մասին ամփո...
Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի այս տարի. Քերոբյան
Ամուլսարի ոսկու հանքը արդյունահանումը կսկսի 2024թ.-ից, որը շուրջ հազար մարդու աշխատատեղ կապահովի։ Տարեկան ամփոփիչ ասուլի...
Լաստանավային հաղորդակցությունը բավարար հետաքրքրություն չի առաջացրել. Էկոնոմիկայի նախարար
Ծովային փոխադրումներն իրականացվել են մի քանի ամիս, սակայն դրանք բավարար ուշադրություն չի գրավել արտահանողների և ներմուծո...
Քերոբյանը` Հայաստանում գործազրկության մակարդակի մասին
Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում գործազրկության մակարդակը կտրուկ նվազել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հան...