Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի այս տարի. Քերոբյան
Ամուլսարի ոսկու հանքը արդյունահանումը կսկսի 2024թ.-ից, որը շուրջ հազար մարդու աշխատատեղ կապահովի։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ամուլսարում կստեղծվի մոտ հազար նոր աշխատատեղ, այս տարի նախատեսում ենք սկսել հանքի շահագործումը, սա մեծ ծրագիր է»,- հայտնել է նա։
Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը Հայաստանում երկրորդ ամենամեծ մաքուր ոսկու հանքավայրն է։ Հանքավայրը գտնվում է առողջարանային Ջերմուկ քաղաքից 13 կմ հեռավորության վրա, ինչը բողոքի ակցիաների առիթ է տալիս՝ ցուցարարները պահանջում են չսկսել դրա շահագործումը։ Բնապահպաններն ու տեղի բնակիչները մտահոգված են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի և Սևանա լճի ստորերկրյա ջրերի աղտոտման՝ բնապահպանական աղետի պատճառ դառնալով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի շուկա մուտք կգործի միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ. փոխնախարար
Միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ 2024 թվականին իրենց ներկայացուցչությունները կբացեն Հայաստանում։ Այս մասին ամփո...
Ավելացել է արտերկրից դրամական փոխանցումների ծավալը
2023 թվականի հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 2 տրիլիոն 43․3 մլրդ դրամ...
Լաստանավային հաղորդակցությունը բավարար հետաքրքրություն չի առաջացրել. Էկոնոմիկայի նախարար
Ծովային փոխադրումներն իրականացվել են մի քանի ամիս, սակայն դրանք բավարար ուշադրություն չի գրավել արտահանողների և ներմուծո...
Քերոբյանը` Հայաստանում գործազրկության մակարդակի մասին
Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում գործազրկության մակարդակը կտրուկ նվազել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հան...