Լաստանավային հաղորդակցությունը բավարար հետաքրքրություն չի առաջացրել. Էկոնոմիկայի նախարար
Ծովային փոխադրումներն իրականացվել են մի քանի ամիս, սակայն դրանք բավարար ուշադրություն չի գրավել արտահանողների և ներմուծողների կողմից։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Քերոբյանը հայտարարել է, թե լաստանավային հաղորդակցությունը, որ պետք է այլընտրանք լիներ Լարսի անցակետին և թույլ տար բեռնափոխադրում իրականացնել դեպի Ռուսաստան, գործարկվել է, սակայն մի քանի ամիս աշխատելուց հետո դադարեցվել։ Ըստ նրա, լաստանավային հաղորդակցությունը արտահանողների և ներմուծողների համար բավարար հետաքրքրություն չի առաջացրել:
«Մեր գնահատմամբ՝ այն չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների և ներմուծողների մոտ: Եվ մենք չենք տեսել, որ արտահանող և ներմուծող ընկերություններն օգտագործում են այդ լաստանավն այնպես, որ մենք ինքներս մեզ և մեր գործընկերներին համոզենք այդ ծրագիրը շարունակելու վերաբերյալ»,- նշել է նա՝ հավելելով, որ հիմնական ջանքերը պետք է ուղղել այլ երկրներ արտահանումն ակտիվացնելու ուղղությամբ։
Ըստ նրա, գլխավոր ուղղությունը լինելու է մերձավորարևելյան ուղղությունը, Ծոցի երկրները, կարևոր են նաև ասիական, եվրոպական, ամերիկյան ուղղությունները։
Նա նաև հավելել է, որ ՀՀ իշխանությունները հույս ունեն մինչև 2024 թվականի ավարտը օպերատոր ընտրել «չոր նավահանգիստ» նախագծի և Գյումրիում ինդուստրիալ պարկ կառուցելու համար։
««Չոր նավահանգստի» նախագիծը տնտեսապես դրական արդյունք կապահովի։ Դրա տեխնիկատնտեսական հիմնավորումը ստացել է դրական գնահատական, և այն կներկայացվի Հանրային ներդրումային կոմիտե»,- ասաց Քերոբյանը։
Նախագծի հաստատումից հետո կսկսվի պետություն-մասնավոր ընկերություն համաձայնագրի նախապատրաստման փուլը, մրցույթի հայտարարությունը և մի շարք այլ միջոցառումներ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի շուկա մուտք կգործի միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ. փոխնախարար
Միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ 2024 թվականին իրենց ներկայացուցչությունները կբացեն Հայաստանում։ Այս մասին ամփո...
Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի այս տարի. Քերոբյան
Ամուլսարի ոսկու հանքը արդյունահանումը կսկսի 2024թ.-ից, որը շուրջ հազար մարդու աշխատատեղ կապահովի։ Տարեկան ամփոփիչ ասուլի...
Ավելացել է արտերկրից դրամական փոխանցումների ծավալը
2023 թվականի հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 2 տրիլիոն 43․3 մլրդ դրամ...
Քերոբյանը` Հայաստանում գործազրկության մակարդակի մասին
Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում գործազրկության մակարդակը կտրուկ նվազել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հան...