Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տոկիոյի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել. կան զոհեր
Տոկիոյի օդանավակայանում բախվել են Japan Airlines–ի և առափնյա պահպանության ինքնաթիռները: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ–ները՝ Japan Airlines ավիաընկերության ինքնաթիռը Տոկիոյի Հանեդա օդանավակայանում վայրէջք կատարելիս բախվել է ճապոնական առափնյա պահպանության DHC-8 ռազմատրանսպորտային ինքնաթիռին։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ուղևորատար ինքնաթիռում հարվածի պահին եղել է 379 մարդ, ներառյալ անձնակազմը, որոնք տարհանվել են: Առափնյա պահպանության ինքնաթիռի անձնակազմից 5 հոգի զոհվել են, իսկ կապիտանը ծանր վիրավորվել է։
NHK–ի հաղորդմամբ՝ այսօր Հանեդա օդանավակայանում կչեղարկվի Japan Airlines–ից և All Nippon Airways-ից մոտ 100 չվերթ:
Լուսանկարներում երևում է, թե ինչ է մնացել այրված առափնյա պահպանության ինքնաթիռից։

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանի ռազմածովային ուժերը Արաբաան ծովում կանխել են Lila Norfolk նավի գրավումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հրդեհ՝ Նյու Ջերսիի օդանավակայաններից մեկի մոտ գտվող պահեստային համալիրում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահների աչքերի առաջ ադրբեջանցիները սպանում են հայ տրակտորիստի. Armlur. am
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն` Տեխասի հյուրանոցներից մեկում. կան տուժածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարյուրավոր մեքենաներ արգելափակվել են Ռուսաստանի և Վրաստանի սահմանին
ՏԵՍԱՆՅՈւԹ. Դրիֆթ կատարած «BMW»-ի վարորդը հայտնաբերվել է
Ադրբեջանում երկրաշարժ է եղել
Մտել են տուն և տեսել՝ գողացել են ոսկեղեն ու 10 հազար դոլլար․ ՆԳՆ
3.5