ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քաղաքացին նույնականացման քարտը ստանալուց հետո պետք է պահի տանը, որ չկորցնի». Փաշինյան
«Մեր ռազմավարական նպատակը թվային քաղաքացու կամ քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է, և այստեղ բիոմետրիկ անձնագիրն ունի շատ էական նշանակություն»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում։
«Սա ֆունդամենտալ, բայց առաջին քայլն է, և մենք պետք է ստեղծենք մեխանիզմ, որ թվային տարածքում մարդուն կարողանանք նույնականացնել ու համոզված լինել, որ ով ներկայանում է պետական մարմնին, հենց այն մարդն է, որպիսին ներկայանում է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ նույնկերպ պետք է էլեկտրոնային ստորագրությունն անել։
Նա կարևորել է նաև հեռախոսով, ինտերնետի միջոցով ամենատարբեր գործարքներ ազատ իրականացնելու հնարավորությունը. «Հաջորդ քայլը պետք է լինի շարժական ID ընդունումն ու թողարկումը, ինչը նշանակում է, որ մարդը նույնականացման քարտ ստանալուց հետո այն պիտի պահի տանը, որ չկորչի, և մնացած բոլոր դեպքերում պետք է հնարավորություն տանք, որ թվային, բջջային հավելվածի միջոցով կարողանա օգտագործել նույնականացման տվյալը»,- ասել է նա։
Վարչապետը կարևորել է նաև կենսաչափական անձնագիրը որպես ճամփորդական փաստաթուղթ օգտագործելը այն դեպքերում, երբ նույնականացման քարտն օգտագործել հնարավոր չլինի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար կսահմանվեն նոր դրույքաչափեր. քաղաքապետարան
Հունվարի մեկից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար կսահմանվեն նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ–ում կարգելափակվեն առանց արտոնագրի գործող արտասահմանյան առցանց խաղատների կայքերը
ՀՀ իշխանությունները կարգելափակեն արտասահմանյան առցանց խաղատների կայքերը, որոնք աշխատում են առանց արտոնագրի: «Շահումով խա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ ու փոքր տանում են». Գեղարքունիքում իրավիճակը լարված է
Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում կրքերը չեն հանդարտվում. ջրային պարեկներ- ձկնագողեր հակամարտությունը շարունակվո...
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։Մասնավորապես, առաջ...