Սև ծովում ռուսական ականից նավ է պայթել. կան վիրավորներ
Պանամայի դրոշի ներքո գտնվող քաղաքացիական նավը պայթեցվել է Սև ծովում ռուսական ռազմածովային ականի կողմից։ Նավը շարժվում էր դեպի Դանուբի նավահանգիստներից մեկը՝ հացահատիկ բեռնելու: Այս մասին հայտնում են Ուկրաինայի պաշտպանական ուժերը։
Նավը կորցրել է արագությունն ու կառավարումը, վերին տախտակամածում հրդեհ է բռնկվել։
Ծովային անվտանգության և որոնողափրկարարական ծառայության նավակները օգնություն են ցուցաբերել անձնակազմին և բժիշկներ բերել: Երկու նավաստիներ վիրավորվել են։
Նրանցից մեկին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, երկրորդ վիրավորը բուժաշխատողների ուղեկցությամբ տեղափոխվել է մոտակա հիվանդանոց։ Նրա վիճակը բավարար է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոտ 30 հոգի դիմակներով, փայտերով զինված հարձակվել են Երուսաղեմի հայ համայնքի վրա
Ժամը 12:40- ին մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով...
Երկրաշարժ` Թուրքիայում
Թուրքիայի իշխանությունները հայտնել են երկրի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 4,6 մագնիտուդ երկրաշարժի մասին։Աղետների կ...
Երկրաշարժ` Թուրքիայում
Թուրքիայում 4,4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։Ստ...
Եգիպտոսում հայտնաբերվել է Զելենսկու ընտանիքի «կոռուպցիայի» մասին գրած լրագրողի դին
Եգիպտոսում հայտնաբերվել է լրագրող Մուհամմեդ ալ Ալավիի դին. խոսքն այն լրագրողի մասին է, որը հետաքննում էր Ուկրաինայի նախա...