ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ ՊՆ զորամաս, ճաշել զինվորների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:


Խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:


Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը ծանոթացել է զինծառայողների կացարանային պայմաններին, շրջել գրադարանում: Զորամասի գրադարանը համալրվել է ԱԺ նախագահի նվիրած գրքերով:


Խորհրդարանի ղեկավարը ճաշել է սպայական անձնակազմի եւ պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Ալեն Սիմոնյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է զինծառայողներին, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Քաղաքականություն