Սուրեն Պապիկյանը վստահեցրել է՝ ԶՈՒ մարտունակությունը էապես կբարձրանա
Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրները» օրակարգով։
Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Մատնանշվել են խնդիրները, հիմնական միջոցառումներն ու ձեռքբերումները։
Ամփոփելով նիստը և 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրների առնչությամբ մի շարք հանձնարարականներ տալով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն ընթացքի մեջ են մի շարք աշխատանքներ, ծրագրեր, և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի, ԶՈՒ մարտունակության, ղեկավարման ունակությունների բարձրացմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը։
Նիստի ավարտին 2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած զորամասերի հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշները, իսկ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
Նմանատիպ հոդվածներ
Ե՞րբ կավարտվի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը. Իսրայելի նախկին փոխարտգործնախարարը մանրմասնել է
Գազայի հատվածում հակամարտությունը կարող է ավարտվել մի քանի շաբաթից, հայտարարել է Իսրայելի նախկին փոխարտգործնախարար Յոսի...
Նոր մանրմասներ` Ղրիմում ոչնչացված ռուսական ռազմանավից
Թեոդոսիայի նավահանգստում պայթյունի պահից, որի ժամանակ ըստ ուկրաինական կողմի ոչնչացվել է Նովոչերկասկ ռուսական դեսանտային...
«Պուտինին պետք է ասել՝ եկեք խաղաղություն կնքենք». Ալեքսեյ Արեստովիչ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, որը գտնվում է արտերկրում, աչքի է ընկել նոր սկանդալա...
Ռազմաօդային ուժերը դեռ իմաստ չեն տեսնում Ուկրաինա F-16-ներ հասցնելու մեջ
Առայժմ իմաստ չունի արևմտյան երկրների կողմից F-16-ներ մատակարարել Ուկրաինային, քանի որ այդ կործանիչները թշնամու թիր...