ՌԴ քննիչները Բուդանովին մեղադրել են 100-ից ավելի ահաբեկչությունների մասնակցելու մեջ
ՌԴ քննիչներն Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին մեղադրել են 104 ահաբեկչության առնչություն ունենալու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Մոսկվայի Բասմանի դատարանի մամուլի ծառայությանը հղումով։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» կետերով («Ահաբեկչություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և հանգեցրել է ծանր հետևանքների»):
Հաղորդվում է, որ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանի որոշմամբ Բուդանով Կիրիլ Ալեքսեևիչի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով, ժամկետը հաշվարկվում է Ռուսաստանի Դաշնության տարածք արտահանձնելու պահից։
Նմանատիպ հոդվածներ
Զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևավճար կստանա․ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ տարեվերջին զինված...
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայորը՝ Հայաստանում
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության...
ՊՆ-ն՝ Սոթքի հանքավայր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերի վերաբերյալ
Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ...
Միջերկրական ծովը կարող է արգելափակվել. Մոհամմադ Ռեզա Նագդի
Միջերկրական ծովը կարող է արգելափակվել, եթե ԱՄՆ-ն շարունակի «հանցագործություններ» կատարել Գազայի հատվածում: Այս մասին հայ...