«ՌԴ-ն հարված կհասցնի Ուկրաինայում օտարերկրյա ռազմակայաններին, եթե դրանք ստեղծվեն». Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուսական բանակը հարվածներ կհասցնի Ուկրաինայի օտարերկրյա բազաներին, եթե դրանք ստեղծվեն։
Telegram-ում նա մեկնաբանել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին ԵՄ-ի պատրաստած հռչակագիրը։ Մեդվեդևը նշել է, որ փաստաթուղթը Կիևին հնարավորություն է տալիս համաձայնագրեր կնքել երկրների հետ զենքի մատակարարման, ռազմական պատրաստության և ռազմական ծրագրերի ֆինանսավորման, ինչպես նաև ռազմակայանների ստեղծման վերաբերյալ։
«Երբ Ռուսաստանը հարձակվի նման բազայի վրա (և դա անխուսափելիորեն տեղի կունենա, քանի որ ռազմակայանի զինվորական անձնակազմը հատուկ ժամանել է մեր դեմ պայքարելու), արդյոք դաշինքի երկրները պատրաստ կլինեն մեր երկրին հավաքական պատասխան տալու՝ ստեղծած բազայի ոչնչացման համար»: - գրել է Մեդվեդեւը։
Բացի այդ, փոխնախագահը կեղտոտ նամակ է անվանել Եվրամիության հայտարարությունը Ուկրաինային երաշխիքների մասին։