Երևանում հաճախակիացել են ինչպես ծառերը վնասելու, այնպես էլ դրանց գողության դեպքերը. Արմեն Բեգոյան
Երևանում ծառերի, կանաչ տարածքը վնասելու դեպքերն անհանգստացնող են։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշել է, որ հաճախակիացել են ինչպես ծառերը վնասելու, այնպես էլ դրանց գողության դեպքերը։
«Այս նոր ծառերը, որոնք տնկում ենք, մեծ են, գողանալ հնարավոր չէ, բայց վնասման դեպքերը քիչ չեն։ Շատ են հատկապես թանկարժեք թփատեսակները վնասելու դեպքերը։ Օրինակ, գրեթե ամեն օր ստացել եմ զեկուցագիր կայարանամերձ հրապարակում իլենի կոչվող մշտադալար թփատեսակները գողանալու վերաբերյալ։ Շատ են կազակական գիհիների գողության դեպքերը։ Ծաղիկները գողանալու վրա արդեն չեմ զարմանում»,-ասել է Արմեն Բեգոյանը՝ հավելելով, որ սերտ աշխատում են իրավապահ մարմինների հետ։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը վստահեցնում է, որ որևէ դեպք բացառություն չի կազմում, բոլոր դեպքերով դիմում են ոստիկանությանը, կան հարուցված քրեական գործեր։
Այս համատեքստում կազմակերպությունը կարևորում է ինչպես վերահսկողական մեխանիզմների ուժեղացումը, այնպես էլ իրազեկման աշխատանքները։ Լայնամասշտաբ կրթական ծրագրեր են իրականացվում դպրոցներում՝ աշակերտներին ներգրավելով գործնական աշխատանքներում։
«Հորդորում եմ մեր քաղաքացիներին լինել ուշադիր, չվնասել կանաչ տարածքները։ Մեր տատիկների, պապիկների տարիքի աշխատողներն են խնամում ծառերը, ծաղկաշատ վայրերը։ Գնահատեք նրանց աշխատանքը։ Մի զլացեք ու փողոցներն անցեք նախատեսված, այլ ոչ թե գազոնների վրայով։ Այս բոլոր աշխատանքն արվում է մեր բոլորի համար»,-ասել է Արմեն Բեգոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սուրբ Ծնունդը նշվում է նույնիսկ տիեզերքում. ՆԱՍԱ-ն «տոնածառի» լուսանկար է հրապարակել
Սուրբ Ծնունդը նշվում է նույնիսկ տիեզերքում: ԱՄՆ տիեզերական գործակալությունը հրապարակել է NGC 2264 կլաստերի աստղային կլաս...
Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17։05-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի (Զանգեր կոչվող հատված) տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղու...
Ինչ եղանակ սպասել առաջիկայում
Այսօր Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։Դեկտեմ...
Հարժիս բնակավայրի խաչմերուկի հատվածում բուք է. ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Երևան-Գառնի ավտ...