Կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներն
ՀՀ տարածքում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ հատվածներում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հաղորդվում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և բուք է) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
««Մեղրու սար» կոչվող հատվածում, Ելփինի, Աշոցքի և Ամասիայի շրջաններում, Գյումրի քաղաքում տեղում է ձյուն։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի շրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գ...
4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում. ԿԳՄՍ նոր փոփոխություններ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման...
Տարածվում են կեղծ խոստումներ․ ՊԵԿ-ը՝ մաքսազերծման ժամկետների երկարացման մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնա...