ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հուսախաբություն եղավ, ԼՂ-ում Պուտինի նկարն էին բացում, գրում՝ "Спасибо, Россия"․ Ալեն Սիմոնյան
ՀՀ-ի ու ԼՂ բնակչությունը տեսնում են այն քաղաքականության արդյունքները, որ վարում է ՌԴ-ն տարածաշրջանում։ Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ես կարծում եմ, որ իրականությունը ՀՀ-ի հանրությունը և ԼՂ բնակչությունը լավ գիտեն։ Հիշում եք ինչ հուսախաբություն եղավ ԼՂ-ում․ «Z» տառն էին գրում, Պուտինի նկարն էին բացում, գրում էին՝ "Спасибо, Россия", այդ ամեն ինչը մի օրվա մեջ փոխվեց։
Տեսանք, որ ռուս խաղաղապահները անգործություն թույլ տվեցին ու դուրս ուղեկցեցին ԼՂ բնակչությանը ԼՂ-ից։
Մնացած հետևությունների համար կարծում եմ, որ պետք է կոնկրետ հայտարարություններ արվեն»,- նշել է ԱԺ նախագահը և հավելել․
«Անընդհատ հայտարարություններ են հնչում, թե իբր այս ամենը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, երբ Հայաստանն ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա իրականությունը չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Ալիևը հանդիպումից միասին են դուրս եկել
Համացանցում տարածվում են նոր կադրեր՝ ինչպես են Փաշինյանն ու Ալիևը հանդիպումից միասին դուրս գալիս։Վարչապետ Նիկոլ Փաշինյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն պատրաստ է վերականգնել ճանապարհային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումները ամբողջացրել ենք «Խաղաղաության խաչմերուկ» նախ...
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հիմարություն մի՛ արա, Ամերիկա». Պուտին
Ռուսաստանը ո՛չ Հյուսիսային Ամերիկայի, ո՛չ եվրոպական երկրների դեմ դուռը չի փակում, ժամանակն է, որ նրանք դադարեն հիմարությ...