Սիմոնյանը նշել է, թե որ դեպքում ՀՀ-ն ՀԱՊԿ-ի հանդեպ կփոխի իր դիրքորոշումը
Երևանը կփոխի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ միայն այն բանից հետո, երբ կազմակերպությունը կհայտարարի Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայության մասին և կպահանջի դրանց դուրսբերումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով` քանի դեռ նման դիրքորոշում չի հնչել կազմակերպության անդամ մյուս բոլոր երկրների կողմից, Հայաստանը կհամարի, որ ՀԱՊԿ-ը չի աշխատում։ Միևնույն ժամանակ Երևանին պետք չէ, որ բելառուսցի կամ ղազախ զինվորները գան և ադրբեջանցիներին վտարեն հայկական տարածքից, հայկական կողմը պարզապես քաղաքական հայտարարություն է ուզում։ Սիմոնյանը վստահեցրեց, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ կերպ տորպեդահարել ՀԱՊԿ-ի գործունեությունը։
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հայաստանյան այցին և Մինսկում կայացրած գագաթնաժողովում որոշումների փաթեթի ստորագրման հնարավորությանը` Սիմոնյանը նշեց, որ ծանոթ չէ փաստաթղթին։
Նա հայտարարեց, որ եթե դրանք հակասեն Հայաստանի շահերին, չեն ստորագրվի։ Սիմոնյանն ասաց, որ անձամբ ճանաչում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին. նա բավականին հետաքրքիր և փորձառու անձնավորություն է։
Նշենք, որ ՀՀ վարչապետը չի մասնակցել գագաթնաժողովին, սակայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը երեկ ժամանել է Հայաստան և իր հետ բերել նոյեմբերին Մինսկում կայացած գագաթաժողովում ընդունված փաստաթղթերը: Նա արդեն բանակցություններ է վարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Սիմոնյանը հայտնեց նաև, որ տեղյակ չէ` Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի վերջին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ն...
Կոլորադոյի դատարանն արգելել է Թրամփին իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին
Կոլորադոյի Գերագույն դատարանը որոշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով պատրաստվում է առաջադրվել 2024 թվականին ն...
Արդյո՞ք Փաշինյանը և Պուտինը առանձնազրույց կունենան. Պեսկովը պատասխանել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ովքեր Սանկտ Պետերբուրգ են ժամանելու Եվրասիական տնտեսակ...
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները: Այս մասին լրատվականներին հայտնեց ԱԳՆ մամուլի...