Ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Հաղորդվում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
«Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է (բուք է) կցորդիչով բեռնատարների համար. խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:
Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Ելփինի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց»,-ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...
4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում. ԿԳՄՍ նոր փոփոխություններ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման...
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գ...
Տարածվում են կեղծ խոստումներ․ ՊԵԿ-ը՝ մաքսազերծման ժամկետների երկարացման մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնա...