Ի՞նչու են բերետավորները մտել գյուղ և միանգամից ձերբակալել գյուղացիներին․ հարց՝ Մանասյանին
Մենք այդ հարցի հետ կապված արդեն ուսումնասիրություն սկսել ենք, իմ հանձնարարականով ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված անձանց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Նորատուսում երեկ տեղի ունեցած միջադեպին, ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նախարարը նշել է, որ լսել են ձկնորսների մտահոգությունները և այս պահին դրանք ուսումնասիրում են. «Բնական է, որ բոլոր ոլորտներում էլ պետությունը հստակ պարտավորություններ ունի և կարևոր է հասկանալ, թե դրանց որ մասն է կատարվել և որը՝ չի կատարվում և երաշխավ0որել դրանց կատարումը։ Բայց դրա հետ կապված ուսումնասիրում ենք մյուս կտորը՝ իրավապահ մարմինների հետ կապված գործողությունները։ Ամբողջական ուսումնասիրությունից հետո հանդես ենք գալու հստակ առաջարկներով, և եթե կարիք լինի՝ տարբեր պետական մարմինների հետ կապված հստակ գնահատականներով»։
Լրագրողի այն դիտարկմանը, թե պարզաբանվե՞լ է՝ ինչու են բերետավորները մտել գյուղ և միանգամից ձերբակալել գյուղացիներին, Մանասյանը նշել է. «Մենք այս պահին լսել ենք քաղաքացիներին, մենք ընդամենը բանավոր հաղորդակցություն ենք իրականացրել պետական մարմինների հետ, բայց հստակ գնահատական տալու համար կարիք ունենք ստանալու տեղեկատվություն պետական մարմիններից։ Գրավոր ոչ մի տեղեկություն չենք ստացել»։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից Երևան-Սևան ավտոճանապարհին ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել։ Մասնավորապես, ապօրինի ձկնորսության դեմ պայքարի շրջանակներում իրավապահներն առգրավել էին ձկներ, իսկ ձկնորսությամբ զբաղվող նորատուսցիները բողոքի ակցիաներ էին իրականացրել՝ փակելով ճանապարհը։
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...
Տարածվում են կեղծ խոստումներ․ ՊԵԿ-ը՝ մաքսազերծման ժամկետների երկարացման մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնա...
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գ...
4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում. ԿԳՄՍ նոր փոփոխություններ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման...