Գլուխները՝ վնասված, աչքերը՝ հանած․ աղբամանների մոտ շան սատկած ձագեր են եղել
Նոյեմբերի 20-ին Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի մի բնակչուհի ահազանգել էր ոստիկանություն, որ աղբամանների մոտ շան սատկած ձագեր կան` արնաշաղախ, գլուխները՝ վնասված, աչքերը՝ հանած: Այս մասին հայտնում են Ոստիակնությունից։
Հաղորդվում է, որ բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր խոշտանգված ձագերին: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
«Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը դրսևորել էր Արմավիրի մարզի Խանջյան գյուղի 42-ամյա բնակիչը: Դեկտեմբերի 20-ին նա ներկայացվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: 42-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...
Տարածվում են կեղծ խոստումներ․ ՊԵԿ-ը՝ մաքսազերծման ժամկետների երկարացման մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնա...
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գ...
4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում. ԿԳՄՍ նոր փոփոխություններ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման...