«Վերին Լարս» անցակետում իրենց հերթին է սպասում ավելի քան 1.600 բեռնատար
Ռուս–վրացական սահմանին գործող «Վերին Լարս» անցակետում անցման իրենց հերթին է սպասում ավելի քան 1.6 հազար բեռնատար։ Անցակետը փակ էր եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին, Sputnik Գրուզիայի փոխանցմամբ, ասվում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում։
Անցումը ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար դեկտեմբերի 17-ի երեկոյան և վերաբացվել է դեկտեմբերի 18-ի առավոտյան մաքրման աշխատանքներից հետո։
Տվյալ ավտոտրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելված էր միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոմայրուղու Կոբի–Գուդաուրի հատվածում։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը ներկայում Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին է։ Ձմռանը ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հաճախ փակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Բնակարանների իբր առքուվաճառքով զբաղվող նոր հանցավոր խումբ Երևանում․ «Ժողովուրդ»
Տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննություն են սկսել Կենտրոն վարչական շրջանում գտնվող արժեքավոր բնակարանների` կեղ...
Մեծամորի թանգարանում մուտքի տոմսը 60 դրամ էր, դրա համար էլ մարդ չէր գնում. Փաշինյան
Մենք այս տարի փոխեցինք տոմսային քաղաքականությունը, որը բերել է նրան, որ հենց մեր արգելոց-թանգարանների մասով ունենք սեփակ...
Երեխաներին տանում, սար ենք ցույց տալիս, ասում՝ սա Արտաշատ մայրաքաղաքն է եղել. Փաշինյան
Արտաշատ պատմական մայրաքաղաքի պահպանված, տեսանելի հատվածը գտնվում է փշալարերից այնկողմ։ Ամիսներ առաջ ես այցելեցի և ինձ մո...
ՌՈ-ն 4076 սմարթֆոն է հայտնաբերել. զինծառայողները կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում...