Էկոնոմիկայի նախարարը՝ վրացական պետհամարանիշներով մեքենաների մաքսազերծման մասին
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է օրենսդրական լուծումներ վրացական պետհամարանիշներով մեքենաների մաքսազերծման հարցը լուծելու համար։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այս կարճաժամկետ աջակցության ծրագրից հետո կլինեն այնպիսի կարգավորումներ, որոնք ուղղակի կբացառեն ոչ ԵԱՏՄ համարներով Հայաստանում երկար ժամանակ մեքենա վարելը»,– ասել է նա։
Նա կրկնել է` եթե կա օրենսդրություն, ապա այդ օրենսդրությունը պետք է պահպանվի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԵԿ–ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։ Իսկ մինչ այժմ ՀՀ քաղաքացիները Վրաստանում գնած ավտոմեքենան չէին մաքսազերծում, և այն անարգել շահագործում էին ՀՀ տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Տարածվում են կեղծ խոստումներ․ ՊԵԿ-ը՝ մաքսազերծման ժամկետների երկարացման մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնա...
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գ...
4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում. ԿԳՄՍ նոր փոփոխություններ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման...