ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ պատանին Գինեսի ռեկորդ է սահմանել և նվիրել 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ 18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել։ Նա ձգումներ է կատարել երկու շարժվող բեռնատարների միջև: Այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը:
Նա 44 ձգում է կատարել բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա` գերազանցելով իտալացի Տացիո Գավիոլիի սահմանած ռեկորդը, որն արել է 35 ձգում։
«Կարծում եմ, որ կարող էի թիվը հասցնել 50-ի, բայց որոշեցի կանգ առնել 44-ի վրա և իմ ռեկորդը նվիրել Արցախյան չարաբաստիկ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին, որի ընթացքում հազարավոր հայեր մահացել են»,- ասել է Գրիգոր Մանուկյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ առաջին անգամ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի...
Հայկական ֆուտբոլում իրավիճակն աղետալի է․ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ
Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը առաջիկա ընտրություններում չփոխվի, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադե...
Կնքվել է սպորտի պատմության մեջ ամենախոշոր պայմանագիրը
Ճապոնացի Սեհեյ Օխտանին պայմանագիր է կնքել բեյսբոլի գլխավոր լիգայի (ՄԼԲ) «Լոս Անջելես Դոջերս» ակումբի հետ: Այս մասին ֆուտ...
Տիգրան Հարությունյանն առաջատարների շարքում է Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում
Տիգրան Հարությունյանը առաջատարների շարքում է Իտալիայում ընթացող Roma Citta Aperta շախմատի միջազգային մրցաշարում։ Այս մաս...