Հայկական ֆուտբոլում իրավիճակն աղետալի է․ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ
Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը առաջիկա ընտրություններում չփոխվի, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի 34 թիմ և 2 գլխավոր թիմ չի մասնակցի Հայաստանի հաջորդ առաջնությանը և ընդհանրապես իր թիմերին չի հայտավորի հաջորդ մրցաշրջանին համար։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Փյունիկի» սեփականատեր-նախագահ Արթուր Սողոմոնյանը:
«Հայկական ֆուտբոլում իրավիճակն աղետալի է։ Միակ հնարավորությունը դեկտեմբերի 23-ի ընտրությունն է և ղեկավարության փոփոխությունը։ Եթե ղեկավարությունում մնա Արմեն Մելիքբեկյանը, «Փյունիկը» չի մասնակցի Հայաստանի առաջնությանը, և ես կհեռանամ ֆուտբոլից, քանի որ իմաստ չեմ տեսնում։ Մենք չենք ցանկանում մասնակից լինել հայկական ֆուտբոլի ոչնչացմանը»,- նշել է Սողոմոնյանը։
Նշենք, որ ակումբը դժգոհ է հայկական ֆուտբոլի ղեկավարումից և նախորդ տարվանից պահանջում էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հրաժարականը։
Հիշեցնենք՝ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23–ին։ Պայքարում են գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։
Նմանատիպ հոդվածներ
Կնքվել է սպորտի պատմության մեջ ամենախոշոր պայմանագիրը
Ճապոնացի Սեհեյ Օխտանին պայմանագիր է կնքել բեյսբոլի գլխավոր լիգայի (ՄԼԲ) «Լոս Անջելես Դոջերս» ակումբի հետ: Այս մասին ֆուտ...
Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության պահանջները
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտնել է, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերին Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ պատանին Գինեսի ռեկորդ է սահմանել և նվիրել 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ 18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել։ Նա ձգումներ է կատարել երկու...
Տիգրան Հարությունյանն առաջատարների շարքում է Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում
Տիգրան Հարությունյանը առաջատարների շարքում է Իտալիայում ընթացող Roma Citta Aperta շախմատի միջազգային մրցաշարում։ Այս մաս...