ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ առաջին անգամ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում: Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում։
Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի «4-ի եզրափակչին» կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոն «Պալմա Ֆուտզալի» կազմում հանդես է գալիս ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուանը, որը ճանաչվել էր ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2023 թ. եզրափակիչ մրցաշարի լավագույն ֆուտզալիստ։ Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ պատանին Գինեսի ռեկորդ է սահմանել և նվիրել 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ 18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել։ Նա ձգումներ է կատարել երկու...
Հայկական ֆուտբոլում իրավիճակն աղետալի է․ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ
Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը առաջիկա ընտրություններում չփոխվի, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադե...
Կնքվել է սպորտի պատմության մեջ ամենախոշոր պայմանագիրը
Ճապոնացի Սեհեյ Օխտանին պայմանագիր է կնքել բեյսբոլի գլխավոր լիգայի (ՄԼԲ) «Լոս Անջելես Դոջերս» ակումբի հետ: Այս մասին ֆուտ...
Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության պահանջները
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտնել է, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերին Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թու...