Փարիզում Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանվի Շառլ Ազնավուրի անունով
Ի պատիվ Շառլ Ազնավուրի հարյուրամյակի՝ 2024 թվականին Փարիզի քաղաքապետարանը հարգանքի տուրք կմատուցի ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին՝ Շանզ-Էլիսեյան այգիներում գտնվող Լեդոյեն հրապարակի մի մասը վերանվանելով «Շառլ Ազնավուրի այգի»։
Փարիզի սրտում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման և բարեկարգման համար՝ նպատակ ունենալով վերաբացել իր դռները հանրության առաջ 2024 թվականի գարնանը:
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն կյանքից հեռացել է 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Շառլ Ազնավուրը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը:
Նմանատիպ հոդվածներ
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան...
Բնակարանների իբր առքուվաճառքով զբաղվող նոր հանցավոր խումբ Երևանում․ «Ժողովուրդ»
Տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննություն են սկսել Կենտրոն վարչական շրջանում գտնվող արժեքավոր բնակարանների` կեղ...
«Հարավկովկասյան երկաթուղիները» 2024-ի առաջին եռամսյակում ևս անվճար կսպասարկի Արցախից տեղահանվածներին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Արցախից տեղահանվածների համար...
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն. Սիսակ Գաբրիելյան
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղ...