«Հարավկովկասյան երկաթուղիները» 2024-ի առաջին եռամսյակում ևս անվճար կսպասարկի Արցախից տեղահանվածներին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Արցախից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան:
«Ակցիան գործում է հոկտեմբերի 1-ից այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստան են ժամանել սույն թվականի սեպտեմբերի 25-ից հետո: Ակցիայի ոչ լիարժեք երեք ամիսների ընթացքում դրանից օգտվել է 3200 քաղաքացի։ Ավելի վաղ նախատեսվում էր ակցիան ավարտել հունվարի 1-ին, սակայն հաշվի առնելով ակցիայի սոցիալական նշանակությունը և համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ՝ ընկերությունը որոշել է այն երկարացնել ևս 3 ամսով։
Անվճար երթևեկության իրավունքը վերաբերում է ամենօրյա երթևեկության տեղական նշանակության էլեկտրագնացքներին ՝ № 684/687 Երևան-Գյումրի-Երևան, № 686/685 Երևան-Գյումրի-Երևան, № 681/682 Գյումրի-Երևան-Գյումրի, № 7010/7011 Արաքս-Երևան-Արաքս և № 6512/6517 Երասխ-Երևան-Երասխ գնացքներին:
Գնացքների ժամանակացույցին, ճանապարհորդության կանոններին կարող եք ծանոթանալ երկաթուղային կայարանների տեղեկատու գրասենյակում, գնացքներում ՝ հսկիչներից և «ՀԿԵ» ընկերության պաշտոնական կայքում https://www.railway.am»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Բնակարանների իբր առքուվաճառքով զբաղվող նոր հանցավոր խումբ Երևանում․ «Ժողովուրդ»
Տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննություն են սկսել Կենտրոն վարչական շրջանում գտնվող արժեքավոր բնակարանների` կեղ...
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան...
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն. Սիսակ Գաբրիելյան
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղ...
«Սետրակովին կալանավորելու և ՌԴ-ին հանձնելու մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի ստացվել». Մարտիրոսյան
Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն...