Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նշենք, որ Արմեն Գրիգորյանը դատական նիստերի դահլիճում հանկարծամահ էր եղել։
«Դատավճիռը պարտադիր կբողոքարկվի»,– գրել է պաշտպանը։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մեղադրվում էր քաղաքացիների ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն վիրավորելու համար։ Հարցազրույցներից մեկում նա հայտարարել էր, որ լեռնային շրջանների բնակիչները զտարյուն հայեր են, իսկ հովիտների բնակիչների «կեսը եթիմ են ու թուրք»։ 2022-ի մայիսի 17-ին նրան ձերբակալել էին, իսկ հաջորդ օրը` կալանավորել։
2022–ի հուլիսի 15–ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ նա կորցրեց գիտակցությունը։ Դատարան եկած բժիշկները փորձեցին վերականգնել սրտի աշխատանքը, սակայն նրանց ջանքերն ապարդյուն եղան։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն. Սիսակ Գաբրիելյան
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղ...
Փարիզում Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանվի Շառլ Ազնավուրի անունով
Ի պատիվ Շառլ Ազնավուրի հարյուրամյակի՝ 2024 թվականին Փարիզի քաղաքապետարանը հարգանքի տուրք կմատուցի ֆրանսահայ արվեստագետին...
Բնակարանների իբր առքուվաճառքով զբաղվող նոր հանցավոր խումբ Երևանում․ «Ժողովուրդ»
Տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննություն են սկսել Կենտրոն վարչական շրջանում գտնվող արժեքավոր բնակարանների` կեղ...
«Հարավկովկասյան երկաթուղիները» 2024-ի առաջին եռամսյակում ևս անվճար կսպասարկի Արցախից տեղահանվածներին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Արցախից տեղահանվածների համար...