ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երեկ Շինուհայր-Հարժիս ճանապարհին խցանման մեջ է հայտնվել մոտ 50 բեռնատար և 30 մարդատար ավտոմեքենա
Դեկտեմբերի 18-ին, ժամը 17։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ճանապարհին առկա են արգելափակված ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ճանապարհահատվածում մերկասառույցի պատճառով խցանման մեջ է հայտնվել մոտ 50 բեռնատար և 30 մարդատար ավտոմեքենա:
Ժամը 18:20-ից 01:05-ը փրկարարները քարշակել են 22 բեռնատար, 30 մարդատար ավտոմեքենայի ցուցաբերել համապատասխան օգնություն․ 28 բեռնատար ավտոմեքենա ինքնուրույն շարունակել է ընթացքը։




Նմանատիպ հոդվածներ
Օկուպացված Ստեփանակերտում ռուսական զրահափոխադրիչն ընկել է ձորը. կա զոհ
Օկուպացված Ստեփանակերտում ռուսական զրահափոխադրիչն ընկել է ձորը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ զոհվել է 1 խա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ՝ Երևանի հայտնի խանութներից մեկում. կա տուժած
Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Auroranews-ը ահազանգ է ստացել:Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտովթար Երևանում. վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և հարվածել պատնեշին
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Նաիրի Զարյան 22Ա հասցեում(Radio Aurora-ի դիմաց): Տեսախցիկները ֆիքսել են վթարի պահը: Տ...
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հյուսիսարևելյան Գյումուշանե նահանգում տեղի է ունեցել 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։Էպիկենտրոնը գտնվել է...