Վթարի պատճառ դարձած ավտոբուսի վարորդը դեռ բժիշկների հսկողության տակ է. մանրմասներ
«Երևանի ավտոբուս» ընկերության ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել օրերս մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած մեծ վթարից։
«Թիվ 18 երթուղու ավտոբուսի վարորդ Ալեքսան Կարապետյանի ինքնազգացողությունը վատացել է մեքենա վարելու ընթացքում, ինչի հետևանքով վնասվել է 10 մեքենա։ Ուղևորներ ու հետիոտներ չեն տուժել, դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը վարորդին տեղափոխել է Հերացու անվ․ համալսարանական հիվանդանոց, որտեղ ստացել է բուժօգնություն, և մինչ օրս բժիշկների հսկողության տակ է»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչ Խաչիկ Մալոյանը։
Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցի՝ նա տեղեկացրել է, որ վարորդները մինչև երթուղի դուրս գալը ստուգվում են, վարորդի հետ էլ ամեն ինչ նորմալ է եղել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ և ավտոբուս, կա արգելափակված տուժած
Նմանատիպ հոդվածներ
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան...
«Հարավկովկասյան երկաթուղիները» 2024-ի առաջին եռամսյակում ևս անվճար կսպասարկի Արցախից տեղահանվածներին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Արցախից տեղահանվածների համար...
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն. Սիսակ Գաբրիելյան
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողով...
Փարիզում Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանվի Շառլ Ազնավուրի անունով
Ի պատիվ Շառլ Ազնավուրի հարյուրամյակի՝ 2024 թվականին Փարիզի քաղաքապետարանը հարգանքի տուրք կմատուցի ֆրանսահայ արվեստագետին...