Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության պահանջները
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտնել է, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերին Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլ կտա չեզոք կարգավիճակով մասնակցել: Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր մարզիկները որակավորում ստանալու համար պետք է համապատասխանեն խիստ պահանջներին: 2024-ի Օլիմպիական խաղերի որակավորում ստացած 4600 մարզիկներից միայն 11-ն են անհատական մասնակիցներ, ովքեր հանդես են գալու չեզոք դրոշներով: Նրանք ութ ռուս և երեք բելառուս են:
ՄՕԿ-ը նշում է մարզիկներին ներկայացվող որոշ պահանջներ: Փաստաթղթում ասվում է, որ, մասնավորապես, 2024 թվականի Օլիմպիական խաղերին թույլ չեն տա մասնակցել այն մասնակիցներին, ովքեր ակտիվորեն աջակցում են պատերազմին: Ընտրություն չեն անցնի նաև այն մարզիկները, որոնք պայմանագրեր ունեն ռուս և բելառուս զինվորականների, ինչպես նաև այդ երկրների ազգային անվտանգության մարմինների հետ:
2024 թվականի Օլիմպիական խաղերին Փարիզում չեն լինի Ռուսաստանի և Բելառուսի դրոշը, օրհներգը, ծաղիկները կամ որևէ այլ պետական խորհրդանիշ: Ռուս և բելառուս պաշտոնյաներից ոչ մեկին չեն հրավիրի և չեն հավատարմագրի Օլիմպիադային։
Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Հարությունյանն առաջատարների շարքում է Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում
Տիգրան Հարությունյանը առաջատարների շարքում է Իտալիայում ընթացող Roma Citta Aperta շախմատի միջազգային մրցաշարում։ Այս մաս...
Կնքվել է սպորտի պատմության մեջ ամենախոշոր պայմանագիրը
Ճապոնացի Սեհեյ Օխտանին պայմանագիր է կնքել բեյսբոլի գլխավոր լիգայի (ՄԼԲ) «Լոս Անջելես Դոջերս» ակումբի հետ: Այս մասին ֆուտ...
4 մենամարտ, 4 հաղթանակ․ հայ բռնցքամարտիկները՝ պատանիների աշխարհի առաջնությունում
Երևանում մեկնարակած բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են սկսել: Այս մասին...
Հայկական ֆուտբոլում իրավիճակն աղետալի է․ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ
Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը առաջիկա ընտրություններում չփոխվի, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադե...