ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սենյակում մարդ չկա, բայց լույսը վառվում է, անփույթ են․ Սուքիասյանը՝ էլեկտրախնայողության մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաքրքրվեց էլեկտրախնայողության մասին և նման դիտարկում արեց․ «Օրինակ, Հայաստանում մի այսպիսի հիվանդություն կա, որ սենյակում մարդ չկա, բայց այդ սենյակի լույսը վառվում է։ Այդ գիտակցությունը չկա, որ պետք է անջատել և դուրս գալ, որովհետև ավելորդ էլեկտրաէներգիա է ծախսվում»։
Այնուհետև պատգամավորը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանին հարցրեց՝ հաշվարկներ կան, թե նման դեպքերում, որքան էլեկտրաէներգիայի կարուստ է լինում, ինչին փոխնախարարը պատասխանեց, որ հաշվարկ չունեն։
Իշխանական պատգամավորը կարևորեց, որ էներգախնայողության հասարակարգին պետք է անցնել նաև փողոցային լուսավորության դեպքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Տարածվում են կեղծ խոստումներ․ ՊԵԿ-ը՝ մաքսազերծման ժամկետների երկարացման մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնա...
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...
Սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը. ոչ պաշտոնական
Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Այս մասին հաղորդում են ադրբեջան...
Փորձել են փոստատանը կեղծ թղթադրամ իրացնել
Բերդի 72-ամյա մի բնակիչ կոմունալ վճարում կատարելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ Բերդ համայնքի փոստային բաժանմունքում փորձել է...