Սա հետաքրքիր նախադեպ էր, որին մենք հասել ենք․ Ղարիբաշվիլի
Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տվել է կոնկրետ արդյունքներ։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը սերտ բարեկամական հարաբերություններ է պահպանում տարածաշրջանի գործընկերների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։
«Մենք, անշուշտ, շահագրգռված ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ։ Վրաստանը կարևոր ներդրում ունի այս նպատակին հասնելու գործում։ Որոշ ժամանակ առաջ Վրաստանում էին Ադրբեջանի վարչապետն ու Հայաստանի վարչապետը, և մենք եռակողմ հանդիպում անցկացնելու բացառիկ հնարավորություն ունեցանք։ Կարծում եմ՝ սա հետաքրքիր նախադեպ էր, որին մենք հասել ենք»,- ասել է Ղարիբաշվիլին:
Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ հարևան երկրների միջև ինտենսիվ այցեր են իրականացվել. «Ես մի քանի անգամ եղել եմ Ադրբեջանում, Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը եղել են Վրաստանում։ Մենք շարունակում ենք մեր բարձր մակարդակի ռազմավարական գործընկերությունն ու համագործակցությունը Թուրքիայի հետ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...