Մահվան ելքով ավտովթար Արմավիրում. տուժածների մեջ կա անչափահաս
Մեծամոր-Ակնալիճ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է 13։05-ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են Ռ․ Խ․-ի վարած «Toyota» և 64-ամյա Լ․ Ա․ -ի վարած «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները. տեղում գրանցվել է Լ․ Ա․-ի մահը:
Մեծամորի ԲԿ են տեղափոխվել «Mercedes-Benz» ավտոմեքենայի ուղևորները` 36-ամյա Մ․ Ե․-ն և 14-ամյա Հ․ Ս․-ն։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։ «Toyota»-ի վարորդ Ռ. Խ․-ն հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նմանատիպ հոդվածներ
Օկուպացված Ստեփանակերտում ռուսական զրահափոխադրիչն ընկել է ձորը. կա զոհ
Օկուպացված Ստեփանակերտում ռուսական զրահափոխադրիչն ընկել է ձորը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ զոհվել է 1 խա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ՝ Երևանի հայտնի խանութներից մեկում. կա տուժած
Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Auroranews-ը ահազանգ է ստացել:Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտովթար Երևանում. վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և հարվածել պատնեշին
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Նաիրի Զարյան 22Ա հասցեում(Radio Aurora-ի դիմաց): Տեսախցիկները ֆիքսել են վթարի պահը: Տ...
Երկրաշարժ՝ Ադրբեջանում. զգացվել է Տավուշի մարզում
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում՝ 3 բալ ուժգնությամբԱյսօր տեղական ժամանակով ժամը 08:15-ՀՀ...