Ռազմական

Լվովի փողոցներում սկսվել է «փափուկ մոբիլիզացիա». ԶԼՄ

Unknown 1 րոպե 320 դիտում
Լվովի փողոցներում սկսվել է «փափուկ մոբիլիզացիա». ԶԼՄ

Լվովի փողոցներում սկսվել է փափուկ մոբիլիզացիա. փողոցներում զինվորական հաշվառման և զինկոմիսարիատների աշխատակիցները անցորդներին պատմում են պայմանագրային ծառայության առավելությունների մասին: Այս մասին փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները:


Ակցիայի շրջանակում հավաքագրման կենտրոնների աշխատակիցները փողոցներում կանգնեցնում են պոտենցիալ զորակոչիկներին և համոզում ծառայության անցնել։


Նրանց նպատակն է ոգևորել անցորդներին՝ ներկայացնելով պայմանագրային զինծառայության հնարավորությունները և  առավելությունները։


Նշվում է, որ մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, ելույթ ունենալով ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում, խոստովանել է, որ Ուկրաինայում հաջորդ մոբիլիզացիան հեշտ չի լինելու։


«Մոբիլիզացիան դժվար է լինելու»,- հայտարարեց նա։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250