Ֆրանսիայի ԱԳՆ աշխատակիցը զոհվել է Գազայի հատվածում
Գազայի հատվածում իսրայելական զինուժի կրակոցից զոհվել է Ֆրանսիայի ԱԳՆ աշխատակիցը, հայտնում է ֆրանսիական գործակալությունը։ Տեղեկատվությունը փոխանցում է rbk.ru-ն:
«Մեծ անհանգստությամբ է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը տեղեկացել իր աշխատակիցներից մեկի մահվան մասին, ով մահացել է Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում իսրայելական հրթիռակոծության ժամանակ ստացած վերքերից», - ասվում է հայտարարության մեջ։
Դիվանագետը թաքնվել է Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության աշխատակցի տանը՝ երկու գործընկերների և նրանց ընտանիքների հետ։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան տունը գնդակոծվել է, ինչի հետևանքով տասը մարդ զոհվել է, իսկ ԱԳՆ աշխատակիցը ծանր վիրավորվել է, որից հետո մահացել է։
Ֆրանսիայում Իսրայելի իշխանություններից պահանջել են որքան հնարավոր է շուտ պարզել գնդակոծության հանգամանքները: