Ուկրաինան 2024թ-ին պատրաստվում է հակահարձակման

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին 2024թ-ին ծրագրում է նոր հակահարձակում: 

Այս մասին գրում է գերմանական Welt հրատարակությունը։



«Ուկրաինան հավանաբար ռեսուրսներ է հավաքում հաջորդ տարի նոր հակահարձակման համար», - հրատարակությունը մեջբերել է գերմանացի անվտանգության փորձագետ և քաղաքական խորհրդական Նիկո Լանգեի խոսքը։ Նա հավելել է, որ մեկնարկային կետերից մեկը կարող է լինել Խերսոնում գտնվող կամուրջը։

Նյութում նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին այս տարի երբեք հարձակման կողմնակից չի եղել, քանի որ առանց օդային բավարար աջակցության հաջողության շանս չի տեսել և դրան համաձայնվել է միայն քաղաքական նկատառումներով։

«Սակայն հաջորդ տարի հարձակումը լինելու է հենց այն, ինչ ի սկզբանե պատկերացրել էր Զալուժնին»,-ամփոփված է հոդվածում։


Քաղաքականություն