Ռազմական

«Այս դեպքում դա մեզ չհաջողվեց». Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ

Unknown 1 րոպե 218 դիտում
«Այս դեպքում դա մեզ չհաջողվեց». Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին հայտարարել է, որ երեք իսրայելցի պատանդների մահվան պատասխանատվությունն անձամբ իր վրա է: Նա խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի նման բան չկրկնվի։ Տեղեկատվւթյունը փոխանցում է Kommersant.ru-ն:


«Իսրայելի պաշտպանության բանակը, և ես՝ որպես նրա հրամանատար, պատասխանատվություն ենք կրում տեղի ունեցածի համար, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապագայում նման միջադեպեր չկրկնվեն։ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներն ու հրամանատարներն ամենից շատ ցանկանում են փրկել պատանդներին։ Այս դեպքում դա մեզ չհաջողվեց», - ասվում էՀալևիի Telegram-ում արված ուղերձում։


Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել է, որ իր զինվորականները սխալմամբ սպանել են երեք իսրայելցի պատանդների, որոնց շփոթել են ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի զինյալների հետ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250