Պատահարներ
Երևանում վրաերթի է ենթարկվել հայտնի երգիչ Թաթուլ Ավոյանի տղան
Lilit A.
Երևանում, գիշերը Ժամը 02:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Հենրիկ Խաչատրյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31ա հասցեի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա Ֆրունզե Ավոյանին, ապա առաջ ընթացել և բախվել նշված վայրում գործող արագ սննդի կետի կրպակին և մասամբ հայտնվել մայթին՝ բախվելով ծառին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:
Սկզբնաղբյուր կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը հայտնի երգիչ Թաթուլ Ավոյանի որդին է, ում կյանքին վտանգ չի սպառնում։
Սննդի կետին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր առավոտյան Բաշինջաղյան փողոցում բախվել են երեք ավտոմեքենա
Lilit A.
Սպիտակի ոլորաններում երեխաներ տեղափոխող ավտոբուսը արգելափակվել է ճանապարհին
Lilit A.
Ռիգայում տղամարդը ձայնային նռնակ է նետել BBC-իի ռուսական ծառայության լրագրողների ուղղությամբ
Lilit A.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եմենի հուսիթները 15 հարձակում են իրականացրել Կարմիր ծովում առևտրային նավերի վրա
Lilit A.
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0