Նավալնուն տեղափոխում են հատուկ ռեժիմի գաղութ․ աջակիցներ
Ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու աջակիցները հայտարարում են, թե իրավապահները նրան տեղափոխում են հատուկ ռեժիմի գաղութ։ Սակայն մինչև այժմ հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ։
Հաղորդվում է, որ Ռուսաստանում այդօրինակ 30 կալանավայր կա, որտեղ, ըստ օրենքի, պատիժ են կրում ցմահ ազատազրկման դատապարված կամառավել վտանգավոր հանցագործները։
Նշենք, որ ազատազրկման այդ վայրերում կալանավորները գտնվում են ուժեղացված հսկողության տակ, պատժախցերում կարող են լինել կրկնակի վանդակաճաղեր, կալանավորները գրեթե զրկված են տեսակցման կամ գրագրության իրավունքից։
Հիշեցնենք՝ դատարանը Նավալնուն դատապարտել է 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում՝ ծայրահեղական համայնք ստեղծելու և ֆինանսավորելու մեղադրանքով։
Նմանատիպ հոդվածներ
Սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը. ոչ պաշտոնական
Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Այս մասին հաղորդում են ադրբեջան...
Փորձել են փոստատանը կեղծ թղթադրամ իրացնել
Բերդի 72-ամյա մի բնակիչ կոմունալ վճարում կատարելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ Բերդ համայնքի փոստային բաժանմունքում փորձել է...
ՊԵԿ հայտարարությունը՝ օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասին
ՀՀ կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ, արդեն իսկ 1154...
Երևանի փողոցներից մեկում կտեղադրվի նոր տեսախցիկ. ՃՈ
Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոն...