Երեխաների և ուսուցիչների մոտ անսովոր հազ է սկսվել․ դպրոցի տնօրենը մանրամասներ է հայտնել
Այսօր Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները տարհանվել են, քանի որ նրանցից շատերը և ուսուցիչները սկսել են անսովոր հազալ։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։
Տնօրենի փոխանցմամբ՝ հազի պատճառն անհայտ է և տեղում աշխատող իրավապահ մարմինների ներկայացուցիչներն էլ դեռ չեն կարողանում պարզել։ Նաիրա Սվարյանը վստահեցրեց, որ պատճառը շմոլ գազը չէ։
«Ես էլ եմ գնացել այդ մասնաշենք, ինձ մոտ էլ սկսվեց հազ, բայց որևէ հոտ չզգացի։ Գազի տեսուչները եկել են ու ստուգել, և բացառվում է շմոլ գազի տարբերակը, որովհետև կաթսայատունը 7 մետր հեռու է դպրոցից»,- մանրամասնել է նա։
Տնօրենը նաև հայտնել է, որ երեխաներից մի քանիսին համայնքի բուժկետ են տեղափոխել, իսկ նրանից մեկը շնչառական համակարգի խնդիր ունի։
«Բուժկետից շտապօգնություն ենք կանչել և 4 երեխայի տեղափոխել են հիվանդանոց, իսկ երեխաներից մեկը, որը խրոնխիալ ասթմայի խնդիր ունի տեղափոխվել է «Մուրացանի»-ի հիվանդանոց»,- ասել է Սվարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Օկուպացված Ստեփանակերտում ռուսական զրահափոխադրիչն ընկել է ձորը. կա զոհ
Օկուպացված Ստեփանակերտում ռուսական զրահափոխադրիչն ընկել է ձորը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ զոհվել է 1 խա...
Երկրաշարժ՝ Ադրբեջանում. զգացվել է Տավուշի մարզում
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում՝ 3 բալ ուժգնությամբԱյսօր տեղական ժամանակով ժամը 08:15-ՀՀ...
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի Լենքորան քաղաքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանակա...
Երկրաշարժ` Իրանում
Իրանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այն գրանցվել է ժամը 11:30-ին՝ Հորմոզգան նահանգում, հայտնում է Մեհր...