Պուտինը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան ինքն է տեղյակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն ընդհանուր միջոցառումներին կապված է ոչ թե ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ կազմակերպություններում իր աշխատանքը շարունակելու ցանկության կամ չցանկանալու հետ, այլ երկրի ներքին գործընթացների հետ: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին Հայաստանի վարչապետի բացակայությանը, մենք գիտենք, որ դա կապված է, ամեն դեպքում, ինչպես գիտենք, Հայաստանում որոշ գործընթացների հետ և կապված չէ այդ ինտեգրացիոն միավորումներում աշխատանքը շարունակելու ցանկության կամ չցանկանալու հետ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,-ասել Է Պուտինը՝ ամփոփելով տարին:
Պուտինը չի կարծում, որ Հայաստանին ձեռնտու կլիներ հեռանալ Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունից:
«Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում որևէ կերպ դադարեցնել իր անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին։ Ի վերջո, դա միևնույն է պետության ընտրությունն է»,- ասել Է նա։
Նմանատիպ հոդվածներ
Սա գաղտնի փաստաթուղթ չէ, լինելու է հրապարակային․ Փաշինյանը՝ սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառ...
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...
Արցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին
Այսօր Արցախի Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կ...