Ուկրաինան, անկասկած, կմիանա ՆԱՏՕ-ին․ Բայդեն
Ուկրաինան, անկասկած, կմիանա ՆԱՏՕ-ին, սակայն նրա անդամակցության հարցը կքննարկվի Ռուսաստանի հետ ռազմական գործողություններում հաղթանակից հետո։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո։
Բայդենի խոսքով՝ Ուկրաինան դաշինքին ինտեգրելու մասին խոսակցությունն այժմ տեղին չէ, քանի որ ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացվի հակամարտության վրա։
«Անկասկած, ՆԱՏՕ-ն կլինի Ուկրաինայի ապագայում։ Բայց, ինչպես արդեն ասացինք Վիլնյուսում, Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ բոլոր դաշնակիցները համաձայնեն, և պայմանները կատարվեն։ Այժմ մենք պետք է համոզվենք, որ Ուկրաինան կհաղթի պատերազմում»,- ասել է Բայդենը հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերին։ Հուլիսին Վիլնյուսում կայացած դաշինքի գագաթնաժողովից հետո որոշվել է, որ երկիրը կմիանա ՆԱՏՕ-ին, երբ դրա համար անհրաժեշտ պայմանները կատարվեն։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան ինքն է տեղյակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն ըն...
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...
Սա գաղտնի փաստաթուղթ չէ, լինելու է հրապարակային․ Փաշինյանը՝ սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառ...
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...