Պետդեպի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ այսօր տեղի ունեցած, գերիների փոխանակման վերաբերյալ
«ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր տեղի ունեցած զինվորականների փոխանակումը»։ Այդ մասին այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը․
«Մենք խրախուսում ենք այդ քայլը և բանակցություններ ենք վարել երկու կառավարությունների հետ։ Ողջունում ենք այսօր ավելի վաղ ձերբակալված հայերի և ադրբեջանցիների վերադարձը, ինչպես նաև հաղորդագրություններն այն մասին, որ քննարկվում են կողմերի միջև վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ:
Մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ գործընթացն առաջ տանելու համար։ Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ են դրան ձգտել», - նշել է խոսնակը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...