ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք եղե՞լ է Վաշինգթոնում նախարարների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն ու հիմա Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է:
«Եթե լինում է հանդիպման պայմանավորվածություն, մենք տեղեկացնում ենք»,- ասել է Բադալյանը:
Հիշեցնենք` նախօրեին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էր հայտարարել՝ հունվար ամսին Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերն ու այնտեղ արտգործնախարարների մակարդակով հանդիպում կլինի: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադենն էլ, սակայն, պնդել էր, թե որևէ համաձայնություն արտգործնախարարների առաջիկա հանդիպման վայրի ու ամսաթվի վերաբերյալ չկա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...
Արցախի պաշտոնյաներն ընդգրկված չեն վերադարձվողների ցանկում. Sputnik
Հայաստանին հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժա...