Պաշտոնական Երևանը հաստատում է. Միրոզոյանը` գերիների վերադարձի մասին
Պաշտոնական Երևանը հաստատում է՝ այսօր ակնկալվում է հայ գերիների վերադարձը Հայաստան։
Լրագրողների հարցերին ի պատասխան այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները չեն փոխվել։
«Պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս պահին ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։ Եթե նկատել եք, երկու բաղադրիչ կար՝ գերիների ազատ արձակում և կար կլիմիայի այդ կոնֆերանսի կոմպոնետը։ Եվ ահա այդ կոնֆերանսը պաշտոնապես ավարտվել է երեկ և այսօր արդեն մենք կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը, և մենք չունենք հիմք, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները», - ասել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ արդեն ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ` վկայակոչելով իրենց աղբյուրները, հաղորդում են գերիների փոխանակման գործընթացի սկսման մասին:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն պատրաստ է վերականգնել ճանապարհային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումները ամբողջացրել ենք «Խաղաղաության խաչմերուկ» նախ...