Լեհաստանում որոշ խմբավորումներ պատրաստվում են Բելառուսում ահաբեկչություններ իրականացնել․ Բելառուսի ՊԱԿ նախագահ
Բելառուսի պետանվտանգության կոմիտեի (ՊԱԿ) նախագահ Իվան Տերտելը հայտարարել է, որ Լեհաստանում 7 խմբավորումներ պատրաստվում են Բելառուսում օբյեկտներ գրավել և ահաբեկչություններ իրականացնել։
«Ամենաագրեսիվ խմբավորումը մարզվում է Բիալիստոկում՝ կարդինալ Վիշինսկի փողոցի 6ա հասցեում: Այն ղեկավարում է մեր քաղաքացի Ասադուլաևը՝ ծնված 1991 թվականին, ով ժամանակին սովորել է Ռազմական ակադեմիայում և փախել արտերկիր»,-Տերտելի խոսքը մեջբերում է БелТА։ Այժմ Ասադուլաեւը թաքնվում է «Շլյախտիչ» կեղծանվամբ։
Բելառուսի հատուկ ծառայությունները բազմիցս տեղեկություններ են ստացել, որ լեհական խմբերը ցանկանում են սադրանքներ իրականացնել «1939 թվականի մեթոդներով»։ Այս կապակցությամբ ՊԱԿ-ի ղեկավարը նշել է, որ Մինսկը հիշում է, թե ինչպես սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ գերմանացիների սադրանքով՝ «լեհական համազգեստներ օգտագործելով»։
ՊԱԿ-ի ղեկավարն անընդունելի է համարել իրավիճակը։
«Մենք չենք օգտագործում այս պրակտիկան և չենք կարծում, որ դա լավ է»,- ասաց Տերտելը:
Նա կոչ է արել Ուկրաինայի, Լեհաստանի և Բալթյան երկրների իր գործընկերներին պատրաստվել այն բանին, որ Բելառուսի դեմ օգտագործվող զենքերը կարող են ուղղվել իրենց իսկ կուրատորների դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան ինքն է տեղյակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն ըն...
Սա գաղտնի փաստաթուղթ չէ, լինելու է հրապարակային․ Փաշինյանը՝ սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառ...
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...