Գերիների փոխանակումից հետո անգամ այդ երկրում դեռևս հայ գերիներ կմնան․ Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:
Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը եւ Էնդրյու Թըրների նշանակումը որպես առաջին ռեզիդենտ դեսպան նոր խթան կհանդիսանան երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:
ԱԺ նախագահն անդրադարձել է նաև տարածաշրջանային մարտահրավերներին։
«Մենք հասկանում ենք, որ մեր անվտանգության առանցքային համակարգը ժողովրդավարությունն է: Լիահույս ենք, որ միջազգային գործընկերները կաջակցեն ժողովրդավար Հայաստանին տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու գործում»,- ասել է նա:
Սիմոնյանը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը, անդրադարձել Ադրբեջանում գտնվող գերիների անհապաղ վերադարձին: Նրա խոսքով` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության իրականացումից հետո անգամ այդ երկրում դեռեւս հայ գերիներ կմնան:
Դեսպանը նշել է, որ Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան ինքն է տեղյակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն ըն...
Սա գաղտնի փաստաթուղթ չէ, լինելու է հրապարակային․ Փաշինյանը՝ սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառ...
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...