Ձյուն, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց (դժվարանցանելի է)։ Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում, Դիլիջանի ոլորաններում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։
Աբովյանի տարածաշրջանում և Գորիս քաղաքում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Նմանատիպ հոդվածներ
Գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր հայ-ադրբեջանական սահմանին․ ԶԼՄ
Գերիների փոխանակումը տեղի է ունենալու այսօր՝ հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։ Այս մասին գրում է ադրբեջ...
Ավանեսյանը՝ գերիների առողջական վիճակի մասին
Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 32 հայ գերիներից ոչ մեկ քաղաքացիական բուժկենտրոն չի տեղափոխվել։ Այս մասին լրագրողների հետ...
Հարկերի վճարումն ուշացնելու համար այլևս տուգանք չի նշանակվի
Հայաստանում նախատեսվում է հարկերի վճարումն ուշացնելու համար այլևս տուգանք չնշանակել: Վարչական իրավախախտումների վերա...
Մուսալեռի դպրոցից ավելի քան 15 երեխա տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներ․ ԱՆ-ն մանրամասնում է
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում:Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Մուսալեռի վարչական տար...